Ալիևն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն Բրյուսելում
 Ալիևն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն Բրյուսելում
09:48     20 05 2022    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են ՀՀ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը», - նշել են մամուլի ծառայությունում:

Նախորդ անգամ Փաշինյանն ու Ալիևը Միշելի միջնորդությամբ հանդիպել են ապրիլի 6-ին Բրյուսելում: Այն ժամանակ որոշվել էր ստեղծել սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողով։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Փաշինյան  


Լրահոս