Աքար. Մեր խնդիրն է էլ ավելի խորացնել թուրք-ադրբեջանական եղբայրությունը
  Աքար.  Մեր խնդիրն է էլ ավելի խորացնել թուրք-ադրբեջանական եղբայրությունը
12:56     19 05 2022    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Ադրբեջանի Զինված ուժերի վետերաններին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի օգնական Յունուս Էմրե Քարաօսմանօղլուն։

«Ադրբեջանական բանակը մեծ հաջողությամբ իրականացրեց հարձակողական ռազմագործողությունը: Դրա համար էլ, մենք լցված ենք ուրախությամբ: Մեր խնդիրն է էլ ավելի խորացնել թուրք-ադրբեջանական եղբայրությունը և առաջ տանել այն։ Այսպիսով, մենք կարող ենք վստահությամբ և համարձակ նայել դեպի ապագան»,- ընդգծել է Հուլուսի Աքարը։

Zinvor.info

Հեշթեգներ. Աքար   Ադրբեջան  


Լրահոս