Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրին. Բորել
Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրին. Բորել
11:34     19 05 2022    
Եվրամիությունը (ԵՄ) աջակցում է ադրբեջանա-հայկական պայմանավորվածություններին և շարունակում է ջանքերը երկու երկրների միջև համաձայնության հասնելու ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստի նախաշեմին լրագրողների հետ զրույցում Բորելն ասել է, որ Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրին։

«Եթե համաձայնություն ձեռք բերվի, մենք շատ ուրախ կլինենք։ Եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կանի ամեն ինչ՝ աջակցելու համաձայնագրի իրականացմանը»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բորել  


Լրահոս