Ռուսաստանը հուսով է, որ առաջիկայում կսկսվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը
Ռուսաստանը հուսով է, որ առաջիկայում կսկսվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը
21:06     18 05 2022    
Ռուսաստանը հուսով է, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում:

Զախարովայի կարծիքով՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկն անհրաժեշտ է նաև ցանկացած տեսակի սահմանային միջադեպերի կանխարգելման համար:

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման և հետագա սահմանագծման օգտին՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Միևնույն ժամանակ, պետք է քայլեր ձեռնարկել սահմանի կայունությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ», - ասել է Զախարովան:
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս