Երկրի էներգետիկ ներուժը ծառայում է Ադրբեջանի ժողովրդին. Իլհամ Ալիև
 Երկրի էներգետիկ ներուժը ծառայում է Ադրբեջանի ժողովրդին.  Իլհամ Ալիև
17:21     18 05 2022    
«Մեր արտահանման ներուժն աճում է ինչպես միջազգային շուկաներ գազի արտահանման ծավալների ավելացման, այնպես էլ ոչ էներգետիկ ոլորտում իրականացվող բարեփոխումների հաշվին»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-լիտվական գործարար համաժողովի բացման արարողությանը։

Իլհամ Ալիևը նշել է, որ ընթացիկ տարում արտահանումն աճել է 85 տոկոսով, իսկ ոչ նավթայինը՝ գրեթե 40 տոկոսով։

«Որովհետև էներգետիկ ներուժը հիմնված է մեր բնական հարստությունների վրա և ծառայում է ադրբեջանական ժողովրդին, մեր բարեկամներին և հարևաններին։ Միևնույն ժամանակ, ոչ էներգետիկ ոլորտում աճը ցույց է տալիս տնտեսական բարեփոխումներ իրականացնելու մեր կառավարության պատրաստակամությունն ու կարողությունը: Հաշվի առնելով Ադրբեջանի ժողովրդագրական բարենպաստ իրավիճակը՝ մենք պետք է մշտապես ուշադրություն դարձնենք գործազրկության հետ կապված խնդիրներին։ Մեզ հաջողվեց գործազրկության մակարդակը իջեցնել 5-6 տոկոսի։ Բայց ցածր մակարդակի վրա պահելու համար պետք է ամեն տարի նոր աշխատատեղեր բացենք։ Որովհետև Ադրբեջանի բնակչությունը անկախությունից ի վեր՝ 30 տարվա ընթացքում, 7-ից հասել է 10 միլիոնի և շարունակում է աճել։ Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի շատ աշխատատեղեր բացենք։ Հատկապես հիմա, երբ չորրորդ արդյունաբերական հեղափոխության արդյունքում շատ աշխատատեղեր կդադարեն հասանելի լինել, մենք պետք է պատրաստվենք գործունեության նոր ոլորտների», - ասել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս