Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մտքերն արտացոլվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լիսաբոնում Թագավոր Աբդուլլահ բեն Աբդուլ Ազիզի միջկրոնական և միջմշակութային երկխոսության միջազգային կենտրոնում (KAICIID) կազմակերպված Գլոբալ երկխոսության ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Հանդուրժողականությունը և բազմամշակութային արժեքները հանդիսանում են ադրբեջանական հասարակության համակեցության ժողովրդավարական նորմը։ Ավանդաբար Բաքվում անցկացվող այնպիսի հեղինակավոր միջոցառումներ, ինչպիսիք են Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումը, միջազգային հումանիտար ֆորումը և համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովը, կարևոր դեր են խաղում միջմշակութային հարաբերությունների զարգացման գործում: Մենք հավատում ենք, որ էթնոմշակութային բազմազանությունը բաժանարար գիծ չէ, ընդհակառակը, այն եզակի արժեք է, որը ծառայում է ժողովուրդների միջև ներդաշնակ զարգացմանը», - նշել է պետության ղեկավարն իր ուղերձում։
Zinvor.info