Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Ալեքսանդր Լուկաշենկոյի պատվին շարվել է պատվո պահակախումբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Բելառուսի նախագահին։ Պատվո պահակախմբի պետը զեկուցում է տվել Ալեքսանդր Լուկաշենկոյին.
Հնչել են Բելառուսի և Ադրբեջանի պետական օրհներգերը։ Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Բելառուսի նախագահին, իսկ բելառուսականը՝ Ադրբեջանի նախագահին։
Զինվորական քայլերգի հնչյունների ներքո պատվո պահակախումբը անցել է Ադրբեջանի և Բելառուսի նախագահների առջևից։
Պետությունների ղեկավարները հիշատակի համար լուսանկարվել են։