«Մենք Հայաստանից ցանկացած նոր ժամկետների ենք սպասում՝ աշխատանքը սկսելու համար». Իլհամ Ալիև
 «Մենք Հայաստանից ցանկացած նոր ժամկետների ենք սպասում՝ աշխատանքը սկսելու համար».  Իլհամ Ալիև
10:02     19 05 2022    
«Միևնույն ժամանակ մենք Հայաստանին հրավիրեցինք սկսել սահմանների սահմանազատումը։ Որովհետև գրեթե 30 տարի Հայաստանի հետ մեր պետական սահմանը, այդ թվում՝ Ադրբեջանի մի շարք շրջաններ, որոնք կազմում են երկրի տարածքի 20 տոկոսը, գտնվում էր օկուպացիայի տակ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր լիտվացի գործընկերոջ հետ հրավիրված մամուլի ասուլիսում։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանների սահմանազատման անհրաժեշտությունն ակնհայտ է։

«Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն աշխատանքները:

Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն ուղարկելուն։ Դա հայկական կողմի հետ համաձայնեցված էր։ Ի դեպ, հենց Հայաստանի արտգործնախարարությունն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը:

Սա շատ հիասթափեցնող է: Է՛լ ավելի հիասթափեցնող է դարձյալ Հայաստանի կողմից մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկի մերժումը: Այսպիսով, մենք շարունակում ենք սպասել Հայաստանից աշխատանքի մեկնարկի որևէ նոր ժամկետ։ Նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում», - հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս