Բելառուսի վարչապետը ժամանել է Ադրբեջան
 Բելառուսի վարչապետը ժամանել է Ադրբեջան
13:45     18 05 2022    
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ժամանել է Ադրբեջան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը։

Գոլովչենկոն կհանդիպի Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և այլ պաշտոնյաների հետ։

Երկրի ղեկավարության հետ հանդիպման երկօրյա ծրագիրը ներառում է այցելություններ Գյանջայի ավտոմոբիլային գործարան, «İqlim» գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն, ինչպես նաև Caspian Agro և Inter Food միջազգային ցուցահանդեսներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելառուս  


Լրահոս