Ադրբեջանը օդ է բարձրացրել անօդաչու թռչող սարքեր - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանը օդ է բարձրացրել անօդաչու թռչող սարքեր -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:04     17 05 2022    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) կատարել են ուսումնամարզական թռիչքներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով, նախ ստուգվել են զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կառավարման հմտությունները՝ սիմուլյատորների վրա։

Վարժանքների շրջանակներում անօդաչու թռչող սարքերի օպերատորները տեղանքի հետախուզություն են իրականացրել տարբեր բարձրություններում, կատարել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները որոշելու և ստացված տվյալները հրամանատարական կետեր փոխանցելու խնդիրները:

Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը հաշվի առնելով, անցկացվող վարժանքների հիմնական նպատակն է հանդիսանում՝ անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս