Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը
 Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը
15:04     14 05 2022    
ԱՀ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևն ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմուֆթուօղլուի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնին, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը նշել է, որ պետությունների ղեկավարների համատեղ ջանքերով երկու եղբայրական և գործընկեր երկրների միջև հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի, ինչպես նաև անդրադարձել է անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ անցյալ տարվա հունիսի 15-ին ստորագրված Շուշայի հռչակագրին համապատասխան։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ջերմ ընդունելության համար՝ Սեյֆուլլահ Հաջիմուֆթուօղլուն գոհունակություն է հայտնել անվտանգության հարցերում միջպետական համագործակցության մակարդակից և կարևորել այդ հարաբերությունների շարունակական զարգացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս