Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մասնակցել են Շուշայում անցկացվող «Խարըբյուլբյուլ» փառատոնին
 Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մասնակցել են Շուշայում անցկացվող «Խարըբյուլբյուլ» փառատոնին
18:11     12 05 2022    
Մայիսի 12-ին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշայում մեկնարկել է «Խարըբյուլբուլ» 5-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի պաշտոնական կայքին հղումով, փառատոնի բացմանը մասնակցում են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

«Շուշա քաղաքի տարում» անցկացվող «Խարեբյուլբյուլ» 5-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որը հայտարարվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ Շուշա քաղաքի 270-ամյակի կապակցությամբ, կազմակերպվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի, Մշակույթի նախարարության և Շուշա քաղաքի պետական արգելոցի կողմից։ Հինգերորդ փառատոնին, որը կավարտվի մայիսի 14-ին, մասնակցում են երաժիշտներ, պարախմբեր արտասահմանից, որոնք հանդես են գալիս տարբեր ժողովրդական ոճերում, ինչպես նաև ժողովրդական խմբեր Ադրբեջանի տարբեր շրջաններից։

Նշենք, որ Շուշա քաղաքում «Խարըբյուլբյուլ» միջազգային երաժշտական փառատոնը սկսել է անցկացվել 1989 թվականին՝ նշանավոր խանենդե, ուսուցիչ, ժողովրդական արտիստ Սեյիդ Շուշինսկու (1889-1965) 100-ամյակի կապակցությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր նույն տարվա մայիսին Շուշայում՝ խարըբյուլբյուլի ծաղկման ժամանակ։ Առաջին փառատոնին, բացի տեղի կատարողներից, մասնակցել են նաև նախկին խորհրդային հանրապետությունների՝ Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի (Բաշկորտոստան), Լիտվայի և Բելառուսի երաժշտական խմբերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս