«Օրակարգը շատ արդյունավետ է». Բայրամովը՝ Միրզոյանի հետ առաջիկա հանդիպման մասին
 «Օրակարգը շատ արդյունավետ է».  Բայրամովը՝ Միրզոյանի հետ առաջիկա հանդիպման մասին
16:06     12 05 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հաայտարարել է, որ մտադիր է իր գործընկերոջ հետ քննարկել գլոբալ անվտանգության և տարածաշրջանային խնդիրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բնականաբար, լավ հնարավորություն կլինի քննարկելու ինչպես տարածաշրջանային զարգացման, այնպես էլ գլոբալ անվտանգության հարցերը»,- ասել է նա։

Ավանդաբար, վերջին շրջանում մեր բոլոր հանդիպումները հիմնականում նվիրված են եղել հետկոնֆլիկտային կարգավորմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը, եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով, հինգշաբթի կայանալիք հանդիպմանը եռակողմ ձևաչափով օրակարգի քննարկումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ շատ արդյունավետ կլինի։

Նախարարների հանդիպումը տեղի է ունենում Դուշանբեում, որտեղ ուրբաթ օրը կկայանա ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բայրամով  


Լրահոս