Դուշանբեում կայացել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
|
|
Հինգշաբթի Դուշանբեում կայացել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը:
|
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, հանդիպման սկզբում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին՝ «ԱՊՀ ԱԳ նախարարությունների խորհրդի մասնակցությունից օգտվելու ռուսական կողմի առաջարկին արձագանքելու համար», որպեսզի երեքով հանդիպում անցկացնեն, ինչը թույլ կտա շարունակել համատեղ աշխատանքը եռակողմ հայտարարությունների կատարման մոնիթորինգի ուղղությամբ», որոնք նախկինում ընդունվել էին ամենաբարձր մակարդակով։
«Մենք շահագրգռված ենք, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Մոսկվայի համար կարևոր է մեծացնել կողմերի միջև վստահությունը՝ միաժամանակ պայմաններ ստեղծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ «Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որը նախանշել են մեր առաջնորդները»,- ասել է Լավրովը։
Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր բացման խոսքում ընդգծել է, որ այս հանդիպումը «լավ հնարավորություն է՝ քննարկելու այն առաջընթացը, որին կարելի է հասնել»։ «Գիտեմ, որ գործընկերների միջև շփումները շարունակվում են։ Եվ կարծում ենք, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն՝ արդյունքի հասնելու և եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացմանը հասնելու համար: Վերջին շրջանում բավականին ինտենսիվ շփումներ ենք ունեցել պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առումով։ Կարծում եմ, որ լավ զարգացումներ կան, ըմբռնում կա սահմանազատման հարցերի հանձնաժողովում կողմերի կազմի և ներկայացուցչականության առումով, և կարծում եմ նաև, որ մոտ ապագայում հնարավոր կլինի, համենայն դեպս, մեկնարկել այս գործընթացը»։
Հեշթեգներ.
Դուշանբե
Ադրբեջան