Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով
|
|
|
|
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է` Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման, բարգավաճման գոտու, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
|
Լավրովը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերներին, որ արձագանքել են ռուսական կողմի առաջարկին՝ օգտվել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից և հանդիպում անցկացնել, ինչը թույլ կտա շարունակել եռակողմ հայտարարությունների կատարման դիտարկման համատեղ աշխատանքը։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի` Մոսկվան շահագրգռված է, որ կողմերի միջև վստահությունը բարձրանա, պայմաններ ստեղծվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։
«Հուսով եմ` այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որ գծել են մեր ղեկավարները», - ասել է նա:
Հեշթեգներ.
Լավրով
ՌԴ