Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
13:56     12 05 2022    
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Դուշանբե (Տաջիկստան)՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 13-ին Դուշանբեում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս