Ջեյհուն Բայրամով. Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում
  Ջեյհուն Բայրամով.  Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում
14:16     10 05 2022    
«Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են»։

Այս մասին, ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, այդ մարդիկ երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել պատրանքների մեջ և այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ:

«Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին։ Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չի գնում, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից ու պատրանքներից»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս