Նախագահն ու առաջին տիկինը այցելել են Ֆիզուլիի շրջան
 Նախագահն ու առաջին տիկինը այցելել են Ֆիզուլիի շրջան
20:03     10 05 2022    
Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ֆիզուլիի շրջան։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը, պետության ղեկավարն ու առաջին տիկինը նախ մասնակցել են Ֆիզուլի քաղաքում կառուցվելիք մասնագիտական լիցեյի հիմնարկեքի արարողությանը։

Կրթության նախարար Էմին Ամրուլլաևը նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային տեղեկացրել է համալիրի մասին։

Նշվել է, որ մասնագիտական լիցեյի տարածքը կկազմի 3,2 հա։ Համալիրում նախատեսվում է ստեղծել ուսումնական մասնաշենք, լաբորատորիա, մարզադահլիճ, մարզահրապարակ։ Այստեղ կկառուցվեն նաև ավտովերանորոգման կետ, սարքավորումների և մեքենաների պահեստներ, կտեղադրվեն գործնական պարապմունքների սարքավորումներ։

Երկրի ղեկավարը Ֆիզուլի քաղաքում դրել է մասնագիտական լիցեյի հիմքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ֆիզուլի  


Լրահոս