ԱՄՆ Պետդեպարտամենտը աջակցում է ազատագրված տարածքների վերականգնմանը. Մշակույթի նախարար
ԱՄՆ Պետդեպարտամենտը աջակցում է ազատագրված տարածքների վերականգնմանը.  Մշակույթի նախարար
15:04     06 05 2022    
«ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցում է Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին և մեր մշակութային ժառանգության պաշտպանությանը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։

Նա խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղարի մշակույթի և կրթության հարցերով տեղակալի հետ ունեցած հանդիպման մասին։

«Մենք քննարկել ենք Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես, պայմանավորվածություններ են ձեռք բերվել շատ կարևոր հարցերի շուրջ, մտքեր փոխանակվել մեր նախագծերի շուրջ»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Պետդեպարտամենտ  


Լրահոս