Երկրորդ համաշխարհային պատերազմի քանի՞ մասնակից է մնացել Ադրբեջանում
 Երկրորդ համաշխարհային պատերազմի քանի՞ մասնակից է մնացել Ադրբեջանում
16:14     05 05 2022    
Ադրբեջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի 81 մասնակից են ապրում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։

ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ է մտել 1941 թվականին: ՀՄՊ-ին մասնակցել են մեծ թվով ադրբեջանցիներ։ 1941-1945 թվականներին ռազմաճակատ մեկնած 600 000 ադրբեջանցիներից ավելի քան 300 000-ը զոհվել կամ անհայտ կորել է։

Հիշեցնենք, որ նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 19-ին կարգադրություն է ստորագրել 1941-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, զոհված կամ ավելի ուշ մահացած զինվորականների այրիներին, թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց միանվագ նյութական օգնություն ցուցաբերելու մասին։

Ըստ կարգադրության՝ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը նշված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 1500 մանաթի չափով միանվագ դրամական օգնություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Երկրորդ-համաշխարհային-պատերազմ  


Լրահոս