Նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Զանգիլանում
 Նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Զանգիլանում
10:04     05 05 2022    
Մայիսի 4-ին նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի կազմում գտնվող Զանգիլանի շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

Հրամանի համաձայն՝ Հաջիև Վահիդ Ռասիմ օղլուն նշանակվել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ նախագահի 2021 թվականի հուլիսի 7-ի՝ «Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շրջանների նոր բաժանման մասին» թիվ 1386 հրամանագրով որոշված՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Զանգիլանի շրջանում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս