Այս մասին ապրիլի 29-ին ADA համալսարանում տեղի ունեցած «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Naval postgraduate school-ի (ԱՄՆ) պրոֆեսոր Բրենդա Շաֆերը, հաղորդում է
Zinvor.info-ն։
«Այս հակամարտությունում [Ղարաբաղյան պատերազմում] [ականների] կիրառումն աննախադեպ էր և դա արվել է ոչ միայն բացառապես ռազմական գոտիներում։ Կարծում եմ՝ Քելբաջարը լքելիս մարդասիրական նկատառումներով 10 օր ժամանակ խնդրելը, այնուհետև դրա օգտագործումը հազարավոր հավելյալ ականներ տեղադրելու, զոհված զինվորների մարմիններն ականապատելու համար՝ որպեսզի սպանել այդ մարմինները տարհանող բժիշկներին և բուժքույրերին, կամ հարազատներին, աննախադեպ է ժամանակակից դարաշրջանում։ Իսկ միջազգային հանրությունը նման պահվածք է թույլ տվել»,- հայտարարել է պրոֆեսորը։