Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում կհանդիպի Արմեն Գրիգորյանի հետ
|
|
Մայիսի 2-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
|
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Գրիգորյանը։
«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», - ասել է Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:
«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշել է Հայաստանի ԱԽ քարտուղարը:
Հեշթեգներ.
Հիքմեթ-Հաջիև