Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հինգշաբթի Շուշայում` «Զարգացում ու համագործակցությունըՀարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովում ասել է` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանն իր հերթին պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել։ Ադ մասին վկայում է երեք տասնամյակ շարունակված բանակցային գործընթացը»,- ասել է Հաջիևը։
Նրա խոսքով, Հայաստանը դեռ ձեռնպահ է մնում կոնկրետ քայլերից, որոնք օգուտ կտան իրեն։
Նախագահի օգնականը նշել է, որ համատեղ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը և էներգետիկան, սոցիալական և տնտեսական օգուտներ կբերի Ադրբեջանին, Հայաստանին և ընդհանուր առմամբ տարածաշրջանին: