Հադրութի Սուրբ Իոան եկեղեցում հայերի կողմից ոչնչացված և թաքցված հնագույն տապանաքարեր են հայտնաբերվել
Հադրութի Սուրբ Իոան եկեղեցում հայերի կողմից ոչնչացված և թաքցված հնագույն տապանաքարեր են հայտնաբերվել
11:35     28 04 2022    
Ադրբեջանի ալբանա-ուդինական քրիստոնեական համայնքի անդամները Հադրութ ավան կատարած այցի ժամանակ Իոանի տաճարի դիմաց հայտնաբերել են հայերի կողմից ոչնչացված ու թաքցված հնագույն տապանաքարեր։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից կազմակերպված ուղևորության ժամանակ համայնքի անդամները նկատել են, որ տաճարի դիմաց ավերված հնագույն գերեզմանների վրա տապանաքարեր չկան։

Ալբանա-ուդինական քրիստոնեական համայնքի փոխնախագահ Ռաֆիկ Դանակարին Report-ի ղարաբաղյան բյուրոյին ասել է, որ համայնքի անդամները գտել և վերադարձրել են հայերի կողմից թաքցված տապանաքարերը:

«Մենք համայնքի անդամների հետ միասին տապանաքարերը վերադարձրինք իրենց տեղը: Այնուհետև կատարեցինք կրոնական ծեսեր, կարդացինք աղոթքներ: Տապանաքարերի և գերեզմանների վրա կան ալբանական գրություններ, պատկերված են ալբանական խաչեր»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հադրութ   Ադրբեջան  


Լրահոս