Բաքուն պատրաստ է համագործակցության Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ձևաչափով
 Բաքուն պատրաստ է համագործակցության Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ձևաչափով
15:05     27 04 2022    
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Zinvor.info-ն, ապրիլի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև վերջին 30 տարիների ընթացքում ձևավորված բարեկամական հարաբերությունները կարևոր գործոն են տարածաշրջանային կայունության և համագործակցության համար։

Անդրադառնալով տնտեսական ոլորտում համագործակցությանը՝ Իլհամ Ալիևը կարևորել է տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունները։

Նախագահը հայտարարել է, որ երկու երկրները ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ, ընդգծել է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով փոխգործակցության լավ հնարավորությունները հատկապես հետհակամարտային շրջանում և այդ առումով նշել ադրբեջանական կողմի պատրաստակամությունը։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան   Հայաստան  


Լրահոս