ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
12:21     27 04 2022    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս