Շահին Մուստաֆաևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների բացման մասին
 Շահին Մուստաֆաևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների բացման մասին
09:32     27 04 2022    
Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը տնտեսական համագործակցության ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում, հայտնում է Zinvor.info-ն։

Շահին Մուստաֆաևը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործող սահմանային կետերից մեկը՝ Շիրվանլը-Նովո-Ֆիլյան, մարտի 28-ից անցել է շուրջօրյա ռեժիմի։ «Սամուր-Յարաթ սահմանային անցակետի վերակառուցման և ընդլայնման ավարտը լրացուցիչ խթան կհաղորդի մեր ապրանքաշրջանառության աճին»,- ասել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ անցած տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ փոխադարձ բեռնափոխադրումներն աճել են՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարանցիկ։
Zinvor.info

Հեշթեգներ. Շահին-Մուստաֆաև   Ադրբեջան  


Լրահոս