Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ
 Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ
17:59     25 04 2022    
Ապրիլի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, բանակցություններում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Քննարկվել է նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը վերաբերող հարցեր։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար քայլեր ձեռնարկելու ադրբեջանական կողմի պատրաստակամությունը։

«ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն իր հերթին վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու նշված բոլոր հարցերում առաջընթացին»,- նշվում է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս