ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդականը ժամանել է Ադրբեջան
 ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդականը ժամանել է Ադրբեջան
10:38     25 04 2022    
ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը գտնվում է Ադրբեջանում։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

«Մենք ողջունում ենք Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետքարտուղարության գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերին, որն ապրիլի 24-ից 29-ը կայցելի Բաքու։ ԱՄՆ-ը հավատարիմ է երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանը՝ խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճող Հարավային Կովկասին աջակցելու համար»,- նշվում է հրապարակման մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս