Բայրամովն ու Միրզոյանը համաձայնեցրել են Համատեղ սահմանային հանձնաժողովի կազմը
 Բայրամովն ու Միրզոյանը համաձայնեցրել են Համատեղ սահմանային հանձնաժողովի կազմը
09:21     25 04 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակման շուրջ։

Կողմերը համաձայնեցրել են Համատեղ սահմանային հանձնաժողովի կազմը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել Սահմանային համատեղ հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքային խմբի հանդիպումներ։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հումանիտար ոլորտում քայլերը շարունակելու շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Միրզոյան  


Լրահոս