Պուտինն ու Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը
 Պուտինն ու Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը
21:10     22 04 2022    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը՝ վերահաստատելով Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման սկզբունքային կարևորությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման սկզբունքային կարևորությունը։

Ռուսաստանի ղեկավարը Եվրոպական խորհրդի ղեկավարին տեղեկացրել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Միշել   Ղարաբաղ  


Լրահոս