Դեսպան. Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների նոր փուլում
  Դեսպան.  Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների նոր փուլում
09:04     21 04 2022    
Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում (UNEC) Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության զարգացմանը նվիրված սեմինարի ժամանակ։

«Այժմ մենք մեր երկկողմ հարաբերությունների նոր փուլում ենք, մենք հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին»,- ասել է դեսպանը։

Նա հույս է հայտնել, որ այսօր անցկացվող սեմինարը կնպաստի երկրների միջև հետագա համագործակցության զարգացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս