Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները հիմք են հանդիսանում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի համար - Զախարովա
Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները հիմք են հանդիսանում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի համար -  Զախարովա
10:02     21 04 2022    
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցվել է նաև նրա այցը Բաքու։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի նոր հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հիմնական խնդիրների թվում է՝ աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին խաղաղ համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն միացել է աշխատանքներին, խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, ինչպես նաև մոտ ապագայում նրա այցը Բաքու արդեն համաձայնեցված է»,- հայտարարել է Զախարովան։

Նա նշել է, որ երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքների վրա, ինչպես նաև Երևանի կառուցողական արձագանքն այս առաջարկներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ադրբեջան  


Լրահոս