Միլլի Մեջլիսի փոխխոսնակ. Շուշայում Աշխարհի ադրբեջանցիների V համագումարը միջազգային միջոցառում է
  Միլլի Մեջլիսի փոխխոսնակ.  Շուշայում Աշխարհի ադրբեջանցիների V համագումարը միջազգային միջոցառում է
10:08     20 04 2022    
«Շուշայում կայանալիք Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը քաղաքական, բարոյական և այլ ասպեկտներ զուգակցող խոշոր իրադարձություն է լինելու։

Այս մտքերով Zinvor.info-յի հետ կիսվել է՝ Միլլի Մեջլիսի փոխնախագահ, պրոֆեսոր Ֆազաիլ Իբրահիմլին։

Նրա խոսքով, Շուշան Ադրբեջանի ոչ միայն մշակութային, այլ նաև քաղաքական կենտրոնն է. «Աշխարհի ադրբեջանցիների գալն այստեղ ևս մեկ անգամ հաստատում է այն միտքը. «Շուշա, դու մերն ես»: Երկրորդը՝ Աշխարհի ադրբեջանցիների V համագումարը հատկապես Շուշայում անցկացնելը յուրօրինակ ուղերձ է համաշխարհային հանրությանը, որպեսզի նրանք ուշադիր նայեն և տեսնեն, որ Շուշան դարձել է աշխարհի ադրբեջանցիների կենտրոնը, և որպեսզի դադարեն բացասական խոսել Շուշայի և Ղարաբաղի մասին: Սա ադրբեջանական հայրենիք է, ադրբեջանական հող, ադրբեջանցիների պատվո օրրանը»։

Ֆ.Իբրահիմլին ուշադրություն է հրավիրել հարցի բարոյական կողմերի վրա. ժամանակին Կովկասում քաղաքական կռիվների, ինտրիգների, խոշոր պետությունների հավակնությունների զոհ դարձած Շուշայում այժմ անցկացվում է աշխարհի ադրբեջանցիների համագումարը և վերջակետ է դրվում մինչ այժմ ընթացող գործընթացներին։ Ուստի այս հեղինակավոր միջոցառման անցկացումը Շուշայում պետք է դիտարկել որպես խոշոր քաղաքական, բարոյական, գիտական միջազգային իրադարձություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շուշա  


Լրահոս