Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
 Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
10:55     20 04 2022    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

«Խոր վշտով տեղեկացա եղբայրական Թուրքիայի Զինված ուժերի կողմից Pənçə Kilit գործողության տարածքում թուրք զինծառայողների նահատակվելու մասին:

Ձեր ցավը մեր ցավն է։

Ահաբեկչության դեմ պայքարում մենք միշտ կանգնած ենք եղբայրական Թուրքիայի Զինված ուժերի կողքին և մեր ողջ ուժով աջակցում ենք Ձեզ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Հուլուսի-Աքար  


Լրահոս