ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին
 ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին
12:45     19 04 2022    
Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։

Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին, ասվում է հրատարակության մեջ։

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը կայցելի տարածաշրջան՝ քննարկելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույնս աջակցել խաղաղության գործընթացին, ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս