Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» ՀԷԿ-երում
Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» ՀԷԿ-երում
12:19     18 04 2022    
Արազ գետի վրա հիդրոհանգույցների և «Խուդաֆերին» ու «Գըզ Գալասը» հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) շինարարության և շահագործման շարունակման առնչությամբ ստեղծված Համատեղ տեխնիկական հանձնաժողովի՝ Ադրբեջանի և Իրանի անդամների մասնակցությամբ նիստ է անցկացվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունեցել Իրանի «Գըզ Գալասը» ամբարտակի վրա:

Իրանը և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» ՀԷԿ-երի վերաբերյալ նախապես համաձայնեցված փաստաթղթի կատարման, ինչպես նաև հիդրոհանգույցների և ՀԷԿ-երի վրա աշխատանքները շարունակելու, այդ թվում նաև ներդրումների և կապալառուների չափը որոշելու շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս