ՌԴ ՊՆ. Հայկական կողմը խախտել է հրադադարը Ղարաբաղում
  ՌԴ ՊՆ.  Հայկական կողմը խախտել է հրադադարը Ղարաբաղում
09:43     18 04 2022    
Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում՝ այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, հայկական կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։

Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հայկական կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության՝ ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ իրավիճակը կարգավորվել է»,- ասվում է գերատեսչությունում։

Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   ՌԴ   ՊՆ  


Լրահոս