Վրացական պատվիրակությունն այցելել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայան
 Վրացական պատվիրակությունն այցելել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայան
18:10     15 04 2022    
Ադրբեջանի ազատագրված տարածքներ ժամանած վրացի մշակութային գործիչների, բնապահպանների, թուրքագետների և բլոգերների պատվիրակությունն այցելել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, պատվիրակությանը տեղեկացրել են օդանավակայանի աշխատանքի մասին, պատմել են, որ այն կառուցվել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան՝ ընդամենը 8 ամսում։

Հիշեցնենք, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս