Բայրամով. Կարևոր քայլ ենք համարում այն, որ Հայաստանը ընդունեց Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը
  Բայրամով.  Կարևոր քայլ ենք համարում այն, որ Հայաստանը ընդունեց Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը
11:04     14 04 2022    
Առաջին և կարևոր քայլ ենք համարում այն փաստը, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական կետերը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ադրբեջանն աշխատանք է տանում և հարաբերությունների կարգավորման կոչ է անում Հայաստանին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է հինգ հիմնական կետեր, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա, և որոնց կատարումը ձեռնտու է նաև Հայաստանին։

Այս հարցը քննարկվել է ապրիլի 6-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ արտգործնախարարները կաշխատեն ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս