Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
 Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
10:09     12 04 2022    
Ապրիլի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

Ի շարունակություն երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Միրզոյան