Թուրքիայի կառավարությունը կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
 Թուրքիայի կառավարությունը կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
11:00     12 04 2022    
Թուրքիայի կառավարությունը կքննարկի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը ապրիլի 12-ին կայանալիք Նախարարների կաբինետի նիստում։

Zinvor.info-ն TRT Haber-ին հղումով հայտնում է, որ քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Թուրքիայի տնտեսական իրավիճակը և այլն։

Նախարարների կաբինետի կողմից քննարկվող հարցերի թվում են նաև ահաբեկչության դեմ պայքարը և ամռանը շարունակվող գործողությունները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նիստից ավարտից հետո դիմելու է երկրի բնակչությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան