Իլհամ Ալիև. Երիտասարդ սերունդը անպայման պետք է դաստիարակվի հայրենասիրական ոգով
  Իլհամ Ալիև.  Երիտասարդ սերունդը անպայման պետք է դաստիարակվի հայրենասիրական ոգով
12:30     09 04 2022    
«Երիտասարդ սերունդը անպայման պետք է դաստիարակվի հայրենասիրական ոգով, դաստիարակվի ազգային ոգով, դաստիարակվի ազգային արժեքների հիման վրա, և դրա համար Ադրբեջանի պետությունը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հունգարիայում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած Ադրբեջանի հավաքականի անդամների հետ հանդիպմանը։

«Հայրենասիրությունը ամրապնդող գործոններից մեկը, անկասկած, մեր պատմական ու ռազմական հաղթանակն է, ինչպես նաև մարզական նվաճումները։ Վստահ եմ, որ Ադրբեջանի քաղաքացիները՝ թե՛ մարզասերները, և թե՛ սպորտով առանձնապես չհետաքրքրվող քաղաքացիները, միշտ ուրախ են, որ մարզական հարթակներում հաղթանակի մասին լուրեր են հայտնվում»,- հավելել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը հաղթական ելույթ ունեցավ Հունգարիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ Հավաքելով 165 միավոր՝ մեր թիմն իր պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպայի առաջնություն մեկնած տասը ըմբիշներից ութը մեդալ է նվաճել։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս