Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում։
«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի գործունեությանը, կամ նույնիսկ ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի նրանց ապագան։ Որովհետև այս խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները (այսպես կոչված) ռուսաֆոբական կատաղության մեջ, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ, ասացին, որ իրենք նույնպես չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակը՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով մեզ հետ չեն շփվելու։ Սա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել իրենց շահերը Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում, եթե պատրաստ են այս դեպքում զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։ Նրանք այս հակամարտությունը և Երկրի վրա մնացած բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը դարձնում են իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդը, ստիպելով բոլորին և ամեն ինչին դադարեցնել փոխգործակցությունը ցանկացած ձևաչափով միայն նրա համար, որպեսզի ապացուցել իրենց կամքը բոլորին թելադրելու իրենց կարողությունը:
Այս մոտեցումը համարում եմ բացարձակ անպատասխանատու, դա մեզ չի անհանգստացնի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն որոշլ են այդպես անել, ինչպես ասում են Աստված նրանց դատավոր»,- ասել է ՌԴ ԱԳն ղեկավարը։