Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Բրյուսելում կայացած հանդիպումը
 Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Բրյուսելում կայացած հանդիպումը
11:05     09 04 2022    
2022 թվականի ապրիլի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախարարները մտքեր են փոխանակել՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների կատարման շուրջ։

Կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր և այդ համատեքստում Բրյուսելում անցկացված բարձր մակարդակի հանդիպումը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև՝ իրավիճակը Ուկրաինայում և նրա շուրջը, բազմակողմ հարթակներում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Չավուշօղլու  


Լրահոս