Բայրամովն ու Լավրովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
 Բայրամովն ու Լավրովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
08:04     09 04 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ԱԳՆ-ին հղումով, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և եռակողմ հայտարարությունների կատարման հետ կապված հարցեր։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Զրույցի շրջանակներում քննարկվել են նաև՝ Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Լավրով