Բայրամովը՝ Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ քննարկել է Բրյուսելում կայացած հանդիպումը
Բայրամովը՝ Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ քննարկել է Բրյուսելում կայացած հանդիպումը
09:00     09 04 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել՝ Համագործակցության և զարգացման գրասենյակում Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին իրավիճակը, եռակողմ հայտարարությունների իրականացմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր և այդ հարցի վերաբերյալ Բրյուսելում հանդիպումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Մեծ-Բրիտանիա  


Լրահոս