Խոսնակ. Հայկական բանակի մնացորդները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից
  Խոսնակ.  Հայկական բանակի մնացորդները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից
12:14     06 04 2022    
«Ղազախստանում ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին իմ մասնակցության շրջանակներում ես հայտարարեցի, որ Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ հայտարարությանը։ Հայաստանը պարտավոր է կատարել այդ հայտարարության պահանջները»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Նրա խոսքով, հայկական բանակի մնացորդները և հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից. «Ադրբեջանը հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Հայաստանին և ներկայումս սպասում է Երևանի պատասխանին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սահիբա-Գաֆարովա  


Լրահոս