ԱԳՆ. Մենք սպասում ենք Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը
  ԱԳՆ.  Մենք սպասում ենք Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը
09:08     05 04 2022    
Այսօր լրանում է՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Twitter-ում:

«Այսօր լրանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս առիթով մենք բարեմաղթանքներն ենք փոխանցում Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին: Մենք անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- հայտարարել են նախարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս